Լիտվայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար, Շվեդիայում հանրապետության ներկայիս դեսպան Լինաս Լինկյավիչուսը X-ում ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին։ 

Լինկյավիչուսը սոցցանցերում կոլաժ է տեղադրել կամրջի պատկերով և հրթիռի արձակման լուսանկարով: Նա մակագրել է իր գրառումը. «Եթե որևէ մեկը հնարավորություն չի ունեցել լուսանկարվել Ղրիմի կամրջի վրա, դեռ ժամանակ կա»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Կիևի նոր հակահարձակողական պլանի մասին, որը ներառում է Ղրիմի կամրջի ոչնչացումը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում են գրոհել կամուրջները, որոնց վրայով զենք է փոխադրվում, ինչպես նաև ռազմական օդանավակայաններ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն