Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են
Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքները ավարտված են, բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի մարման չեն ենթարկվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Դիմելով երևանցիներին` Ավինյանը նշեց.
«Երիտասարդական կայարանի մոտ կխնդրեմ ուշադրություն դարձնել լուսավորությանը, այն ամբողջապես արդիականացվել է, նաև ներսում է արդիականացվել»:
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2858 շարժակազմ, որից 556-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը` 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ 99,3%: