Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել
Թուրքիայում մի խումբ անձինք են ձերբակալվել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։
Այս մասին X-ի միկրոբլոկում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։
Ըստ նրա, Ստամբուլի թաղամասերից մեկում ձերբակալված անձը մասնագիտացած է եղել ռումբերի պատրաստման մեջ, որոնց պարունակություն հանդիսացող քիմիական պայթուցիկ նյութերը կարող են խոշորամասշտաբ պայթյուններ առաջացնել։
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7 անձ։