Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելու
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ ժամանել են Երևան` հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մի կիրանցի։
Բնակիչները եկել են քննարկելու տարածքների փոխանակման թեման։
Նշենք, որ արդեն 11 օր է տավուշցիները պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ: