Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա. Հերիքնազ Տիգրանյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, սակայն ընդդիմությունը փորձում է հանրության զգայական դաշտի վրա խաղալ և կեղծ օրակարգեր առաջ քաշել՝ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով՝ որևէ տարածքի հանձնում տեղի չի ունենում, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս ասվել է:
«Ինչ վերաբերում է ճանապարհներին, դրանք ընդամենը ճշգրտման կարիք ունեն, և այդ սահմանների վերահաստատման գործընթացում պետք է հասկանալ այդ ճանապարհների պատկանելությունը կամ դրանց տեղանքը»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է տալու գործընթացը Հայաստանին՝ նա նշեց. «Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»: