Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության անվտանգության ապահովման համար: 

Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության հասնելը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ 

Մենք հույս ունենք, որ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - ասված է հայտարարությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն