Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ:

Թուրքական լրատվամիջոցներ տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը:

Լրագրողների հետ զրույցում Օքթայը նշել է, որ ԱՄՆ կենգրեսականների հետ հանդիպումներում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը:

Թուրք պաշտոնյան նշել է՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, կարող է նոր էջ բացվել երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ Անկարան ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն նաև Գազայի իրավիճակի հարցում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն