Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին սիրո հարցում Քլոեի բախտը չի բերել։ Նա բուռն հարաբերություններ ուներ Տրիստան Թոմփսոնի հետ, ով անընդհատ դավաճանում էր նրան։ Քլոեն եւ Տրիստանը, որոնք դուստր եւ որդի ունեն, ընդմիշտ բաժանվեցին, երբ պարզվեց, որ Տրիստանը որդի է ունեցել Մարալի Նիկոլսի հետ:
Բացի այդ, Քլոեն դժվար ամուսնություն է ունեցել Լամար Օդոմի հետ։ Նրանք ամուսնացել էին 2009 թվականին, սակայն բասկետբոլիստը խոստովանել է, որ իրենց ամուսնության ընթացքում հաճախ դավաճանել է նրան, ինչը 2013 թվականին հանգեցրել է նրանց բաժանմանը եւ, ի վերջո, ամուսնալուծությանը։