ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան
Ես չգիտեմ, թե ինչ են պահանջում այդ շարժման անդամները:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին։
«Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվե՞լն է․․․․, ո՞րն է այդ շարժման պահանջը»,- ասաց նա։
Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։Հարցին էլ՝ Շարժման մասնակիցների թիվն օրեցօր շատանում է, իշխանփոխություն կլինի՞, նա պատասխանեց․
«Նախ չգիտեմ շատանում է, թե՝ չէ, թող շատանա, թող գան իրենց ձայնը հնչեցնեն։ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին»,- ասաց նա։