ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, ժամկետները դեռ համաձայնեցված չեն, դրանք կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիա այցն օրակարգում է։  Բայց կոնկրետ ժամկետները դեռ համաձայնեցված չեն: Ես այդ մասին կարող եմ անկեղծ ասել։ Բայց այդ այցն օրակարգում է։ Սա էլ է մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Մենք բառացիորեն մոտ ժամանակներս կքննարկենք պարոն Էրդողանի հրավերի իրականացման հնարավոր ժամկետները», - ասել է նա լրագրողներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն