Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը:
«Չգիտեմ, թե Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը ինչքա՞ն է փորձելու խուսափել իրենց տվածս պարզ հարցից, բայց հուսով եմ, որ իրենց շարժումը բարեհաջող հրապարակ հասցնելուց հետո գոնե կպատասխանեն հետևյալ պարզ հարցին.
Քանի՞ քառակուսի կիլոմետր է իրենց պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունը։ Պահանջում եմ արտասանել թիվ»,- գրել է նա: