Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ
«Corendon Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Քյոլնից թուրքական Գազիփաշա, առջևի անիվի պայթյունի հետևանքով Անթալիայում վայրէջք է կատարել ֆյուզելաժի վրա:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ 190 մարդ տարհանվել է, տուժածներ չկան:
Պատահարը տեղի է ունեցել վայրէջքի պահին, վնասվել է նաև առջևի հենասյունը: Ինքնաթիռից, որը մնացել է թռիչքուղու վրա, տարհանվել է 184 ուղևոր և անձնակազմի 6 անդամ (ընդհանուր առմամբ 190 մարդ)։
Ուղևորների թվում վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թռիչքուղին չի վնասվել։ Ստուգումից հետո օդանավը կհեռացվի թռիչքուղուց: