«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Հայաստանը միտված է խաղաղությանը, խաղաղության պայմանագրի համաձայնությանը։ Այդ մասին Ալմաթիում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը։
«Մենք շատ կառուցողական ներգրավված ենք բանակցային գործընթացում։ Կողմերը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում»,- ասել է Միրզոյանը։