Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը, սրահում մոտ 20 մարդ է եղել՝ հայտնել են քաղաքային իշխանությունները:

Լրատվամիջոցների տվյալով՝ ավտոբուսից դուրս են բերվել բոլոր ուղևորները: Նրանցից մեկը մահացել է, երկուսին փորձում են վերակենդանացնել, ևս 5 մարդ հոսպիտալացվել է:

Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ վթարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության, քաղաքի վարչակազմի, շտապօգնության ծառայության և առողջապահության կոմիտեի աշխատակիցները:

Օպերատիվ ծառայությունների տվյալով՝ Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։ Նրան ձերբակալել են: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն