«Շերեմետեւո» օդանավակայանում հարբած տղամարդը հայտնվել է փոխակրիչի գոտու վրա
Տարօրինակ ուղեբեռը հայտնվել է «Շերեմետեւո» օդանավակայանի փոխակրիչի գոտու վրա: D տերմինալի երրորդ հարկում ուսապարկով հարբած տղամարդը շարժվող ուղեբեռի գոտու վրայով տեխնոլոգիայան պատուհանի միջով մտել է կոմպլեկտավորման տարածք:
Պարզվել է, որ իրավախախտը 1994 թվականին ծնված Յալթայի բնակիչ է, նշել են ոստիկանական բաժանմունքում:
Իրավախատը կալանավորվել եւ տուգանվել է մինչեւ հինգ հազար ռուբլու չափով՝ տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար:
Դատելով միջադեպի հրապարակված կադրերից՝ տղամարդը հարբած է եղել: Նա ուսապարկով անարգել անցել է ուղեբեռային գոտու պատուհանից՝ վտանգելով կորցնել այն: Ուղեւորին օգնության են հասել Օդանավակայանի աշխատակիցները, ովքեր դուրս են բերել նրան եւ հանձնել ոստիկաններին: Ձերբակալության պահը չի տեսագրվել: