YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի»...

Քաղաքացիական պայմանագիրը բոլոր ժամանակների ֆեյքերին նորից աշխուժացրել է, նետել դաշտ․ սրբազան պայքարի վերաբերյալ տեսանյութերի, գրառումների տակ, լրատվականների էջերի տակ Փաշինյանի պատկերն են նկարում։

Բայց սրանք ոչ միայն իրենց ֆեյքերին են հանել, պատգամավոր-նախարարներին, զանազան ՔՊ-ականներին, այլև ընտանիքի անդամներին, հորքուր-մորքուրներին, քեռի-հոպարներին, տոհմածառն են հանել մեջտեղ, անգամ սիրածներին-բոյֆրենդներին, սաղին հանել գցել են մեջտեղ։

Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ։ Նրանք էլ պատերազմ են մղում․ սրանցն էլ «սրբազան» պայքար է, իրենց աթոռի, արած թալանի, դրա պաշտպանության պայքար է, լափամանից չզրկվելու պայքար է։ 0 էին, հիմա «մարդ» են դարձել ու սարսափում են, որ կարող ա էլի դառնան 0 կամ ավելի ցածր։

Բայց, իմ կարծիքով, ստեղ էլ են սխալ անում՝ իրենք իրենց նկատմամբ։ Որովհետև, վաղն ավելի վատ վիճակում են հեռանալու, ավելի վտանգավոր ժամանակներ են գալու իրենց համար, քան հիմա է․ ճիշտ կանեն, հիմիկվանից իրենց կուտակած փողերը հավաքեն, ի մի բերեն, մտածեն ում հետ ոնց կարող են պայմանավորվել, որ գոնե դրանից չզրկվեն․ վաղն ավելի դժվար է լինելու։

Աքսիոմ է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն