Բայդենը վետո կկիրառի օրինագծի հանդեպ, որն արգելում է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցումը. The Hill
Եթե Կոնգրեսն ընդունի Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն արգելող օրինագիծը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, վետո կկիրառի դրա հանդեպ, գրում է The Hill-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Հանրապետականներն իրենց օրինագիծն են ներկայացրել, երբ Բայդենը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Իսրայելին որոշ տեսակի հարձակողական զենք մատակարարել, եթե իսրայելական զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, նշում է պարբերականը։
Հանրապետականների օրինագիծը կոչ է անում իսրայելցիներին անհապաղ տրամադրել պաշտպանության միջոցներ, դատապարտում է մատակարարումները դադարեցնելու Բայդենի որոշումը և հաստատում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
Սպիտակ տան խոսնակը երկուշաբթի ասել է, որ վարչակազմը «կտրականապես» դեմ է օրինագծին, և որ Սպիտակ տունը մտադիր է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները: