Փաշինյանը ցնցված է Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից
«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, մաղթում եմ նրան արագ ապաքինում», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում։
«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ աջակցությունն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - նշել է նա։