Պաշտոնական այցով Բաքու է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրա դեմ առ դեմ հանդիպումը: Սպասվում է, որ դրանից հետո կկայանա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության զարգացման վրա:

Բանակցությունների մեկ այլ թեմա է լինելու Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը միջազգային հարթակներում և ինտեգրացիոն ասոցիացիաներում։

Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, իսկ բանակցությունների ավարտին կստորագրվի երկկողմ փաստաթղթերի փաթեթ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն