Երևանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է One Run միջազգային կիսամարաթոնը
2024 թվականի մայիսի 19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոններից մեկի՝ «One Run»-ի մի մասը։ Կիսամարաթոնին ավելի քան 1000 երևանցիներ և հյուրեր են մասնակցում։
Միջոցառումը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ:
Երևանում մրցավազքը անցկացվում է չորս տարածություններով. 0-12 տարեկան մասնակիցները կհաղթահարեն 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: 7 տարեկանից ցածր մասնակիցները կվազեն իրենց ծնողների ուղեկցությամբ:
«One Run»-ի մեկնարկն ու վերջնարկը Հանրապետության հրապարակում են: Այն ընդգրկում է Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները:
Նույն օրն ավելի քան 160.000 մարդ «One Run» կիսամարաթոնին մասնակցում է Ռուսաստանի բոլոր մարզերում: Եվս 30.000 վազորդ միաժամանակ մարաթոնին կմասնակցի 14 երկրում՝ Չինաստանում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Սերբիայում, Բելառուսում, Բահրեյնում, Կատարում, Կամերունում, Նեպալում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Պակիստանում:
«One Run» կիսամարաթոնը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն:
Մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, շապիկներով, վկայականներով և խրախուսական նվերներով: