Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի
Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի նախագահ Ռայիսիի մահվան հետ կապված: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Լուսանկարում նախագահի դատարկ աթոռն է՝ կառավարության խորհրդի արտահերթ նիստում։
Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:
Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները: