Այսօր վաղ առավոտից Թեհրանում հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով  զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությանը:

Հուղարկավորության արարողությունից առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ծիսական աղոթք է կարդացել:  Մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը՝ Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։

Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։  Իրանի կառավարական լրատվական գործակալությունների տվյալներով՝ սպասվում է մոտ 40 օտարերկրյա պատվիրակության մասնակցություն։ Հրաժեշտին ներկա է եղել նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարված: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն