Փաշինյանը ստախոս ու տականք է, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան․ Զատուլին
Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկու երկրներ մասնակցել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը՝ չնշելով կոնկրետ պետություններ։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Газета.Ru»-ի հետ զրույցում ասել է, որ «կռահելու կարիք չկա», թե որ երկրներին նկատի ունի Փաշինյանը։
«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է։ Փաշինյանը ստախոս ու տականք է, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողվելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդներն ու ողջ հայ ժողովուրդը»,- ասել է Զատուլինը։
Պատգամավորը պարզաբանել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրների մասին է խոսում Փաշինյանը։
«Դուք կարող եք հաշվել [Ռուսաստանին և Բելառուսին]: Եվ, իմ կարծիքով, դրա համար կռահելու կարիք չկա»,- հայտարարել է Զատուլինը։