Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել նիստի օրակարգը:
Քննարկվել և ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:
Նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:
Նիստը տեղի է ունեցել մայիսի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով: