ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան բանակցություններ են վարել Կրեմլում։ Հանդիպումը տեղի է ունեցել նեղ ձևաչափով։ Այդ մասին  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Կողմերի հանդիպման օրակարգում են եղել ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի հարցեր:

Արաբական պետությունների լիգայում Բահրեյնի նախագահությամբ պայմանավորված՝  կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրները, առաջին հերթին՝ պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը և մերձավորարևելյան իրադրության կարգավորումը։

Նեղ ձևաչափով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Հանդիպման այս հատվածը փակ է ԶԼՄ-ների համար։

Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն