Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են:

Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու համար»։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն