Ալավերդու տարածաշրջանում ունենք մեկուսացված բնակավայրեր. Ցուցուլյան
Այս պահին տարհանվել է 429 բնակիչ, որոնցից 2-ը՝ հղի կին: Բնակիչների մեծամասնությունը հարազատների ընտանիքներում է, հրաժարվել են մեր աջակցությունից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին մոտոպոմպերի միջոցով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ: Սանահին բնակավայրի հետ կապի համար ճոպանային ճանապարհ է ստեղծվել, որի միջոցով, եթե անհրաժեշտություն լինի, բնակչությունը կտարհանվի:
«Երեկ բնակչությանը մատարարարել ենք սնունդ: Այսօր էլ անպայման ճոպանների միջոցով սնունդը կապահովենք: Միջոցներ ենք ձեռնարկում նշված բնակավայրի ուղղությամբ մեկուսացումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա և հավելեց՝ աշխատում են նաև շարժական կամրջի հարց լուծելու ուղղությամբ:
Ալավերդու տարածաշրջանում ունենք մեկուսացված բնակավայրեր, որոնց հետ կապված, ըստ Ցուցուլյանի, ձեռնարկվում են միջոցներ:
Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներով ջուր և սնունդ է տրամադրվում քաղաքացիներին: