Ոստիկանությունն ունի ուղիղ պարտականություն՝ ապահովելու հասարակական կարգ և անվտնագություն ցույցերի շրջանակներում, և հետևապես, մենք չենք կարող մի կողմ քաշվել, և ցույցերի ժամանակ որևէ ոստիկանական ուժ չտեսնեք: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ցույցերի ժամանակ ինչու են այդքան շատ ոստիկանական ուժեր կենտրոնացվում:

«Այս վերջին հավաքների մասով իրականացվում են տասնյակից ավելի ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ անգամ եղել է ոստիկանության ծառայող, որի լիազորությունները դադարեցվել են:

Ոստիկանական ծառայողական քննության արդյունքների համաձայն, ըստ նախարարի տեղակալի, 2023 թվականի կտրվածքով իրականացվել է 2393 ծառայողական քննություն, նշանակվել է 640 կարգապահական տույժ, ընդ որում՝ 37 անձ ազատվել է ոստիկանության ծառայությունից, կոչումի իջեցում է ունեցել 1 անձ, պաշտոնի իջեցում՝ 6 անձ, պաշտոնի դրույքաչափի իջեցում՝ 82 անձ, խիստ նկատողություն՝ 109 անձ, նկատողություն՝ 405 անձ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն