Հինգշաբթի Իրանում սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածու առաջադրվել հունիսի 28-ին նշանակված նախագահի ընտրությանը մասնակցելու համար, հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։

Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-10-ը Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կստուգի յուրաքանչյուր գրանցված թեկնածուի համապատասխանությունը անհրաժեշտ պահանջներին:

Քվեարկելու համար կարող են գրանցվել 40-75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։

Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին: Դրան կհետևի նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 26-ը:

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին։

Ներկայումս Իրանի նախագահի պարտականությունները կատարում է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն