Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրոլ է.

«Կհիշեք Տավուշի թեմի մանկական «Տա լույս» երգչախումբը, որը Եվրատեսիլին ելույթ ունեցավ։ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին ելույթ ունեին Գյումրիում այսօր ժամը 14.00-ին։ Մի քանի ամիս պատրաստվում էին։

Ծնողները Տավուշից գալիս էին իրենց երեխաների համերգին, Բագրատ սրբազանն էլ Երևանից էր գալիս իր երեխաներին տեսնելու։

ԿԳՄՍ-ն առավոտյան որոշեց համերգի ժամը փոխել, բեմն ու տեխնիկան հավաքել ու հարամ անել այդ երեխաների պաշտպանության օրվա տոնը։ Աննկարագրելի դյոշ ա իհարկե, բայց լրիվ սպասելի իրենցից։

Երեխաները հիմա ակապելլա ելույթ են ունենում, ծնողները, գյումրեցիները ու շարժման անդամները հաճույքով վայելում են։

Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն ա կարևոր։ Իսկապես լույս են տալիս»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն