«Ստեղ Պուտինին բան ասող կա՞»․ Երկուսն էլ սսկվեցին
ԱԺ-ում երեկ մի ընդդիմադիր պատգամավոր իշխող մեծամասնության մի պատգամավորի հարցրեց եռակող հայտարարության իրավաչափության մասին։ Ավելի վաղ էլ հակառակն էր տեղի ունեցել՝ դավաճանության մեղադրանքներին ի պատասխան իշխող մեծամասնության պատգամավորն էր հարցրել ընդդիմադիրներին՝ դե՞մ եք եռակողմ հայտարարությանը։
Երկու կողմն էլ սսկվել էին ի պատասխան։ Նկատենք՝ դա անվանում են դավաճանական, կապիտուլյացիոն փաստաթուղթ, հակահայ փաստաթուղթ, բայց խոսք չկա այն չեղարկելու մասին։
Եռակողմ հայտարարությունը Հայաստանի խորհրդարան անցած ուժերի համար վաղուց փոխարինել է Սահմանադրությանը, քաղաքական, ազգային, մարդկային արժանապատվությանը եւ դարձել նրանց «ալիբին»։ Եվ միաժամանակ ինդուլգենցիան՝ խորհրդարանի մոսկովյան քվոտաներով կազմավորումն իրականացվել է եռակողմ հայտարարությանը եւ դրա հեղինակին՝ ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչին հավատարմության հիմքով։ Իսկ այդ ուժերի ներքին հարաբերություններում եռակողմ հայտարարությունը դարձել է «հավասարակշռության ու փոխզսպումների» մեխանիզմ՝ դրա անսասանությունն ու իրագործումն ապահովելու համար։