«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի առջև
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ՀՀ քննչական կոմիտեի մոտ են։ Նրանք պահանջում են ՔԿ-ի նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ կառույցից որևէ ներկայացուցչի հետ հանդպում։
Քննչական կոմիտեի շենքի մոտ ոստիկանական ուժեր են կուտակված։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը տեղեկացրել է, որ հանդիպման համար դիմում պետք է ներկայացնել։ Ակցիայի մասնակիցները սուլոցներով են արձագանքել նրա հայտարարությանը։
Արտգործնախարարության շենքի մոտ ձերբակալված 27 քաղաքացի անազատության մեջ է։ ՀՀ ՔԿ-ն նրանց կասկածում է առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։