Շարժման 3-րդ փուլը ցույց տալու համար էր, որ ոչ մի ինստիտուտ երկրում չի գործում. Բագրատ սրբազան
Ասեմ, թե շարժման 3-րդ փուլի տրամաբանությունն ու մարտավարությունն ինչ էր՝ մնք գնացինք այն ինստիտուտներ, որոնք կոնկրետ և կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում: Այս մասին ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:
«Առաջինը գնացինք ՆԳՆ՝ ցուց տալու, որ այդ նախարարությունը չի գործում, ապօրինություններ է կատարում: Երկրորդը գնացինք ԱԳՆ՝ հասկանալու թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան իրենց է ծաղրում, թե՞ հայ ժողովրդին, ո՞րն է ԱԳՆ գործառույթն ընդհանրապես: Երրորդը գնացինք Քննչական կոմիտե՝ ստանալու պատասխաններ ոստիկանության ապօրինությունների մասով: Գնացինք ՄԻՊ՝ հասկանալու գնահատական այս ապօրինությունների մասով տալո՞ւ է»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: