Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի գործընկերոջը՝ Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանում համապետական ընտրությունների հաջող անցկացման առթիվ։
Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանում իմ բոլոր ընկերներին ամենամեծ ժողովրդավարական ընտրությունների հաջող ավարտի և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին հավատարմությունը վերահաստատելու առթիվ։
Սա այն է, ինչ մենք կիսում ենք, ինչպես նաև՝ մեր քաղաքացիների համար ավելի խաղաղ ու անվտանգ միջավայրի տեսլականը։ Ակնկալում ենք ընդլայնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը»,- գրել է Միրզոյանը։