Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը: Դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Տավուշում սահմանազատումից հետո դիրքերի փոփոխություն եղել է, թե ոչ:

«Վերջին շրջանում չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք աշխատում: Նախկինում եթե դժգոհում էին ինֆորմացիայի ոչ օպերատիվ տեղ հասնելուց, հիմա այդ խնդիրն էլ չկա: Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է:

Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր: Երրորդ բանակային կորպուսը գոյություն ունի: Բնականաբար, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասաց նա և հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների մյուս հարցերին:

Արման Սարգսյանը ԱԺ ամենաշատը եկող ՊՆ փոխնախարարն է և գրեթե միշտ նա խուսափում է պատասխանել լրատվամիջոցների հարցերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն