Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ներկայացված հայցի քննությունը։



Աննա Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվել են, թե տեղեկություններ ունի՞՝ ի վերջո որեւէ մեկը, 2018-ին դագաղների շքերթի մասնակից պատասխանատվության ենթարկվե՞ց: Ի վերջո, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե վերջինիս փաստաբանը բազմիցս ասել են, թե դեմ են եղել այդ դագաղների շքերթին:

«Իմ ապացուցողական բազայում ներկայացրել եմ այն ամենը, ինչն ապացուցում է Ալենի ներգրավվածությունը: Իմ փաստական տվյալների մեջ հիմք եմ ընդունել իրենց հարցազրույցները, իրենց գործողությունները: Ես հասկանում եմ, որ դրա մասին տհաճ է խոսել, հասկանում եմ, որ ուզում են իրենց կյանքից ջնջել այդ բոլոր դրվագները: Բայց չի ջնջվելու, իրենք 2018-ին իշխանազավթում են իրականացրել: Խոսքի, ատելության, քաղաքականության մեջ անհանդուրժողականության, հայհոյանքի ներմուծողն իրենք են: Հայաստանի այսօրվա դժբախտությունների ամբողջության այդ պատճառահետեւանքային կապն է: 6 տարի ՝ ողբերգություն է, իրենց գալու առաջին օրվանից: Մի տարբերությամբ՝ 2018-ին կենդանի մարդկանց դագաղներ էին պարացնում, 2020-ից հետո ոսկորների վրա են պարում»,- ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն