ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Նա կգլխավորի ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական երկխոսության հիմնական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների խորացման հարցում գրանցված նկատելի առաջընթացը, հարաբերությունները և հետագա քայլերը։
Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթացին, ներառյալ՝ Ալմա Աթայի հռչակագրի կիրառումը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք:
Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության հետ։