Մենք այլընտրանք չունենք՝ կա՛մ ստորանում, ոչնչանում ենք, կա՛մ հաղթում և ապրում ենք: Մենք ընտրել ենք այդ ուղին մեր սիրելի Բագրատ սրբազանի հետ: Այս մասին Վանաձորում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել  Եղիազարյանը:

«Եթե մենք այս սրբագույն մարդուն էլ չենք հավատում, ուրեմն ինչպե՞ս ենք ապրում, ուրեմն իրար իրավունք չունենք վստահելու: Այդպես մենք կարող ենք խելագարվել, դրա համար ամբողջ ցավի, ամբողջ ճանապարհի հարթությունը գտնվում է Բագրատ սրբազանի գրկին, որին մենք աջակցում ենք: Մեր հրամայականն է՝ միայն ու միայն հաղթանակ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն