Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան երկու տարով զրկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամակցությունից։ Որոշումը կայացրել է կազմակերպության էթիկայի հանձնաժողովը՝ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքի հիման վրա՝ կապված Ղրիմում, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի ընթացքում գրավված շրջաններում Ռուսաստանի այդ կառույցի «ակտիվ գործունեության» հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ընդգրկել էր գրավյալ տարածքների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների, ինչպես նաև Ղրիմի ակումբները: Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքում, որը ներկայացրել են ուկրաինացի գրոսմայստեր Անդրեյ Բարիշպոլեցը և գրոսմայստեր Մագնուս Կարլսենի մարզիչ Հայնե Նիլսենը, նաև նշվում է, որ ռուսական կառույցն առնչվում է անձանց հետ, որոնք միջազգային պատժամիջոցների տակ են:

«Матч-ТВ» հեռուստաալիքն էլ իր կայքում գրել է, որ ՖԻԴԵ-ի նախագահ, ռուս Արկադի Դվորկովիչը նկատողություն է ստացել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդում իր մասնակցության պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն