Պենտագոնը մտադիր է մինչև սեպտեմբերի 15-ը պարտադիր պատվաստում սահմանել բոլոր զինվորականների համար
Պենտագոնը մտադիր է մինչև սեպտեմբերի 15-ը COVID-19 կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում սահմանել ամերիկյան զինված ուժերի բոլոր ծառայողների համար: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինի ծառայողական նամակը:
«Ես ձգտելու եմ հասնել այն բանին, որպեսզի նախագահը սեպտեմբերի կեսերից ոչ ուշ հավանություն տա պարտադիր պատվաստմանը»,-գործակալությունը մեջբերումներ է անում զինվորականներին ուղղված Լլոյդի ուղերձից:
Բացի այդ, Օսթինը նշել է, որ ռազմական կառույցներում մի քանի մարդ է լինելու այն բանի համար, որպեսզի նախապատրաստի և որոշի, թե պատվաստանյութերի ինչ քանակություն է անհրաժեշտ բանակին և այդ պատրադիր պատվաստումն ինչ ձևով է սահմանվելու:
Իսկ մինչ այդ պատվաստում չստացած անձինք պետք է դիմակ կրեն և պահպանեն սոցիալական հեռավորություն: Դեռ ավելին, կսահմանափակվեն նրանց ծառայողական ուղեւորություններն արտասահման: Ինչպես նշվում է, ԱՄՆ-ի զինվորականները կախված այն բանից, թե որտեղ են նրանք ծառայություն կրում, Պենտագոնի պահանջների համաձայն, կարող են մինչև 17 տարբեր ներարկում անել:
Պենտագոնի տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն զինվորական արդեն անցել է կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստումը, շուրջ 237 հազարը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը: ԱՄՆ-ի բանակում պատվաստվածների թիվը կազմում է շուրջ 50 տոկոս: