Բադալյան Լուսինե անուն-ազգանունը հանրությանը ոչինչ չի ասում, խոսքը Լուլուի մասին է. Աննա Մկրտչյան
Բադալյան Լուսինե անուն-ազգանունը հանրությանը ոչինչ չի ասում, սիրելի հայրենակիցներ՝ հիշեցնեմ, որ խոսքը Լուլուի մասին է: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի այն գրառմանը՝ թե ցուցարարներն ուշ ժամի աղմկում են և խաթարում քաղաքացիների անդորրը:
«Լուլուն ընդամենը շանտաժով է, որ դուրս չի եկել ՔՊ-ական ուսապարկերի շարքից: Իրեն հնարավոր է շանտաժի ենթարկել և այդ շանտաժն է, որոշում իր այդ պահի գաղափարն ու կարծիքը: 2018 թվականին Լուլուի և լուլուների կողմից ողջունվում էր ցանկացած գործողություն՝ անչափահաս երեխաների նկատմամբ հոգեբանական ճնշումներ, պատգամավորների նկատմամբ ճնշումներ: Չգիտեմ պարգևավճարն է մթագնել Լուլուի ուղեղը, թե շանտաժով պահվող նյութերը»,- նշեց նա: