Բոլոր ուղղություններով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, ավերակ է մեր կյանքում: Մեր ոստիկանների վիճակը նայե՛ք, նրանք էլ թշվառության մատնված մարդիկ են, բոլորը՝ անխտիր: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Ժամանակը հիմա է, եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա պարզապես թշնամուն ծառայելու վայր, ժամ առաջ պետք է ազատվենք այս չարիքից: Այս ժողովուրդը, ինչպես տեսել եք արդեն՝ թե էներգետիկան, թե տրամադրվածությունը, թե պատրաստակամությունը, նահանջելու միտում չունի: Բայց կարիք ունենք, որ գաք և ձեր արդար, իրական և նվիրական պահանջը իրականացնելու: Մենք պատրաստ ենք այդ գործողությանն ընթացք տալու և իրականացնելու: Դա պետք է միասին անենք»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ կոչ անելով ժողովրդին ժամը 15:30 լինել Բաղրամյան պողոտայում և միանալ շարժմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն