Վարչապետը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև խորհրդարանի շենքի առջև մեծ թվով ոստիկանական ուժերի առկայությանը: Հարցին՝ արդյոք մտավախություն կա, որ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող է ինչ-որ գործողություն լինել, Փաշինյանը պատասխանեց՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենց գործառույթն են իրականացնում:

«Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցառում ձեռնարկում են, առնվազն նշանակում է՝ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից, բայց, կարծում եմ նաև, որ ոչ միայն ձեր ասած գործողությունն է իրականացվում, այլև իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ հնարավոր խմբերին և նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց վարչապետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն