Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Բելառուս երբեք չի այցելի, ո՛չ ինքը, ո՛չ որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ»,- ասել էր Փաշինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն