Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը, նշել՝ հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Նշվում է, որ Բելառուսում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն էլ հրավիրվել է արտգործնախարարություն։ Գերատեսչությունից հայտնել են՝ «Եթե նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ապա դա անհեռատես քաղաքականություն է»։

Միաժամանակ ԱԳՆ-ում նշել են, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են վաղեմի և բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխշահավետ առևտուրը և գործարար շփումները: Մինսկից վստահեցրել են, թե մտադիր չեն վատթարացնել Երևանի հետ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն դրան։ «Մենք չենք խառնվում Հայաստանի ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին»,- նշել են գերատեսչությունից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն