Վրաստանում գրանցվել է համավարակի սկզբից օրական մահացության առավելագույն թիվը
Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի հայտնաբերված թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5 697-ով։ Մահացել է 54 մարդ, տեղեկացնում է «Sputnik Գրուզիա»-ն։
Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 713 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 403 762։ Մահացել է 6 128 մարդ։
Պատվաստվել է 334 997 մարդ, այդ թվում՝ 204 234 հոգի երկու չափաբաժնով։