ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. 

«Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան:

Սա առաջին հերթին դրսևորվում է հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններով:

Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլին գնում է` շտապեցնելու ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար:

Ըստ երկու կողմերից` ավելի վաղ հնչեցվող հայտարարությունների, հայտնի 4 գյուղերի հանձնումից հետո պետք է կողմերն աշխատեն հանձնման ենթակա հաջորդ 4 գյուղերի մասով, որից 3-ը Տավուշում է, մեկը` Տիգրանաշենը, Արարատի մարզում (Նախիջևանի ուղղությամբ):

Ադրբեջանը բնականաբար փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել, որովհետև ավելի հարմար իրավիճակ, քան ՀՀ-ում գործող այս իշխանության պայմաններում է, չի էլ կարող պատկերացնել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն