Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու հարցի քննարկմանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը  աջակցելու է ԼՂ-ի ժողովրդին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում, սակայն թույլ չի տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար:

«Բայց նաև ուզում եմ ընդգծել Կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա չպետք է շփոթի որպես իշխանության թուլություն»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն