Իրանի քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա. օգնության են հասել փրկարարները
Հունիսի 14-ին՝ ժամը 19:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։