ԱՄՆ-ն հայտնել է, որ դեպքում Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ պատերազմում՝ նախքան ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Այս մասին հունիսի 17-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Նրանք պետք է աշխատեն անհրաժեշտ բաների վրա, ինչպես դաշինքի մյուս անդամները, օրինակ՝ վերացնեն կոռուպցիան»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ իր վերջին ելույթում Բայդենն ասել է, որ Ուկրաինայում խաղաղությունը նշանակում է երաշխիք, որ Ռուսաստանը երբեք այլևս չի օկուպացնի երկիրը, «և դա չի նշանակում ՆԱՏՕ-ին անդամակցություն:
«Դա նշանակում է, որ մենք նրանց հետ հարաբերություններ ունենք, ինչպես մյուս երկրների հետ, որտեղ մենք զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել ապագայում», - հավելել է Բայդենը:
Ուկրաինան հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովը ավելի հստակ ազդանշան կբերի դաշինքին Ուկրաինայի ապագա անդամակցության մասին:
Ամերիկացի պաշտոնյաները հասկացրել են, որ երկիրը դժվար թե հրավեր ստանա։